Դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է առօրյա մեղմ կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում Անիտան սպիտակ հանդերձանքով է։ Նրա մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ «Բնությունը կնոջն ասել է. գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն, եթե ցանկանում ես, բայց խելամիտ պետք է լինես անպայման», - հրապարակումը մակագրել է Անիտան։