Ռուսաստանում բնակվող հայ հայտնի շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը ուղերձով անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։
Նա լուրջ մտահոգություն է հայտնել ծայրահեղ իրավիճակում հայտնված արցախցիների ճակատագրի և անվտանգության համար. «Բոլորը քաջ գիտակցում են, որ մի քանի օր է, ինչ ամբողջությամբ փակված է Հայաստանը Արցախի հետ կապող միակ՝ կյանքի ճանապարհը։
120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մնացել են առանց առաջին անհրաժեշտության դեղամիջոցների, առանց բենզինի և դիզվառելիքի, գազամատակարարումն ամբողջությամբ անջատված է։
Որպես բժիշկ և որպես մարդ, խնդրանքով դիմում եմ բոլոր անհատներին, բոլոր կազմակերպություններին, որոնք կարող են օգնել՝ ապաշրջափակելու կյանքի ճանապարհը. խնդրում եմ քայլեր ձեռնարկել, կանխել հումանիտար աղետը, որը ցավոք արդեն սկսված է»,- ասել է նա իր տեսաուղերձում։