Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Երգչուհին այս անգամ ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։

Տեսահոլովակում երգչուհին իր եթերային կերպարով ներդաշնակ է բնության արեւային գուների հետ։ Արփին կրում է կարմիր, թեթեւ զգեստ, որին առաձնակի հմայքով ամբողջացնում են երգչուհու մեղմ դիմահարդարումն ու բնական գանգուրները։ «Ես աղջիկ եմ, նազ ունիմ, հոյ, իմ նազանի յարը։
Հագիս շորը խաս ունիմ, ջան, նազանի յարը»՝ հայտնի տողերն իր մեղմ երգեսցությամբ գեղեցկացնում է երգչուհին։

Տեսահոլովակը նկարահանել է Օլգա Մուրադյանը։ Այն YouTube-ում տեղադրվել է 17 ժամ առաջ, այս պահի դրությամբ ունի 3600 եւ ավելի դիտում։