«Քայլ ձիով» ֆիլմի  թրեյլերն արդեն համացանցում է: Վաղվանից այն կլինի Ղազախստանի կինոթատրոնների էկրաններին, շոտով կցուցադրվի նաև Հայստանում:

Գլխավոր դերերում են Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ասել Սագատովան և այլք:

Ինչպես տեղեկացնում է «Շարմ Հոլդինգ»-ի պաշտոնական կայքը, ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Տոմս դեպի Վեգաս», «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմերից: Որպես երկրորդ ռեժիսոր հրավիրվել է Իլյա Ֆարֆելը, ով նույնպես ԱՄՆ-ից է և նախկինում արդեն աշխատել է Գոռ Կիրակոսյանի հետ: Ֆիլմի օպերատորը բելգիացի Ֆիլիպ Վանդեվալն է, ում աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ամերիկյան պրոդյուսերների շրջանում:

Նկարահանումները մեկնարկել են հունիսի 29-ին:  Դրանք կատարվել են  Ղազախստանում, Հայաստանում և Ղարաբաղում, որտեղ և, ըստ սցենարի, ծավալվում են իրադարձությունները:

Ֆիլմն սկսվում է Ղազախստանում անցկացվող շախմատային մրցաշարի տեսարանով… որից հետո արկածները շարունակվում են Հայաստան և Ղարաբաղ ուղևորության ճանապարհներին: