Հղիության ընթացքում կինը ցանկանում է ունենալ նորաձև, տրենդային տեսք, միաժամանակ զգալ իրեն հարմարավետ և գեղեցիկ: 2016 թվականի իրենց առաջարկած մոդելներով դիզայներները ամբողջությամբ բավարարում են այս պահանջները:
Ամեանորաձև վերարկուները հղիների համար 2016 թվականի հավաքածուից
Հղիների համար նախատեսված վերարկուները իրենց լայն ձևվածքով կծածկեն ձեր փորիկը անգամ երրորդ եռամսյակում: Վառ գույներ, կլյոշ ձևվածք։



Մուշտակներ հղիների համար
Հղիներին 2016 թվականի հավաքածուով խորհուրդ է տրվում կրել կարճ մուշտակներ, քանի որ նրանով ավելի թեթև կլինի քայլելը:
Հղիների ամեօրյա հագուստի 2016 թվականի հավաքածուն
Առաջին եռամսյակում դեռ կրելի է կրել հատուկ հղիների համար նախատեսված ջինսեր՝ տրիկոտաժե շապիկով: Վերջին եռամսյակում նախընտրելի է կրել բնական կտորներից կարված տրիկոներ, շորիկներ բարձրացված կոնքերով և կոմբինիզոններ:

Հղիների զգեստները 2016 թվականի հավաքածուից

Սովորաբար հղիների զգեստները բարձրացված գոտիով են լինում՝ միդի կամ մաքսի, բայց վերջին տենդնցներից է 60-ականների ոճով կարճ շորիկները, որոնք կարելի լրել մուգ զուգագուլպաներով: Իսկ երեկոյան շորիկների համար դիզայներները ներկայացրել են երկար ամպիր կամ հունական ոճի մոդելներ:


Նորաձև են ծաղկավոր նախշերով զգեստները,նորաձև սպիտակը և պաստելային երանգները, ինչպես նաև հյութեղ վառ գույներն ու դրանց համադրությունները:
Հորիզոնական զոլերը առկա են հավաքածուներում, որոնք ի դեպ վիզուալ ձգում են կազմվածքը: Նորաձև են նաև ծաղիկներից դաջվածքները, տերևները, փնջերը շորիկների վրա: Այս սեզոնում շատ նաև նորաձև է ծովային թեմատիկան:

 Ամբողջական ֆոտոշարքը՝ Dress-Trends.com