Սուրճ սիրում են շատերը։ Մարդկանց մեծ մասն իր առավոտը սկսում է հենց այս ըմպելիքով։ Mirkrasoty.life-ը գրում է, որ այն կարող է նաև վնասել օրգանիզմին, եթե չափից շատ օգտագործեք։
Ընդունված է համարել, որ մեծահասակների շրջանում կոֆեինի թույլատրելի քանակը 400 մգ է. դա մոտավորապես 4 բաժակ է։ Հղիները պետք է սահմանափակվեն օրական 300 մգ-ով, դեռահասների դեպքում օրական չափաբաժինը կազմում է 100 մգ, իսկ մինչև 10 տարեկան երեխաներն առհասարակ պետք է խուսափեն դրա օգտագործումից։ Կոֆեինի առավել մեծ չափաբաժինը կարող է տարբեր խնդիրների հետևանք դառնալ, ինչպես՝ զարկերակային գերճնշում, առիթմիա, արյան ճնշման խանգարումներ։
Կոֆեինի՝ ավելորդ քանակով օգտագործման մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
- Նյարդային վիճակ
- Անհանգստություն առանց պատճառի
- Դեմքի կարմրություն
- Սրտի արագացած զարկեր
- Մկանային ջղաձգումներ
- Գրգռվածություն
- Խնդիրներ նյութափոխանակության համակարգի հետ
- Ցրված միտք
- «Թափթփված» խոսք
Նյութի աղբըուրը՝ 168.am