Linkin Park խմբի անդամ Չեսթեր Բենինգթոնի մահից մեկ շաբաթ է անցել։ Այս ընթացքում նրա այրին՝ Տալինդա Բենինգթոնը, ոչ մի կերպ չի մեկնաբանել ամուսնու ինքնասպանությունը։

Օրերս Տալինդան հարցազրույց է տվել People ամսագրին ու խոսել է ամուսնու մահվան մասին։

«Մեկ շաբաթ առաջ ինձ համար հարազատ մեկին, իմ կեսին եմ կորցրել, իսկ երեխաներս իրենց հերոսին, իրենց հորն են կորցրել։ Մեր կյանքը հեքիաթի նման էր, իսկ այժմ շեքսպիրյան դրամայի է վերածվել։ Ինչպե՞ս շարունակեմ ապրել, ինչպե՞ս նորից կյանքի վերադառնամ։ Միակ ելքը որ տեսնում եմ՝ իմ ու Չեսթերի երեխաներին մեծացնելն ու դաստիարակելն է։ Ես ցանկանում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր անհանգստանում են մեզ համար իմանան, որ ես մեծ աջակցություն եմ զգում։ Ես գիտեմ, որ նրա երկրպագուներն այնպես կանեն, որ նրա մասին հիշողությունները հավերժ կպահպանվեն։ Նա լուսավոր մարդ էր, ով հրեշտակի ձայն ուներ։ Այժմ նա վերջապես ազատվել է իր տառապանքներից, այժմ նա երգում է մեր սրտերում»,- ասել է Տալինդան։

Հիշեցնենք, որ Տալինդան ու Չեսթերը միասին էին 2006 թվականից։ Նրանք 6 երեխա ունեն, 3-ին Տալինդան է ծննդաբերել, մեկը Չեսթերի առաջին ամուսնությունից ծնված երեխան է, իսկ երկուսին նրանք որդեգրել են։