Երեկ լույս աշխարհ է եկել Գոռ Պետորսյանի եւ Մերի Ներսիսյանի որդին` Ռոբերտը: Հայտնի զույգն արդեն երրորդ անգամ է ծնող դառնում: Նրանց երջանկությունը եռապատկված է, որի մասին Մերին խոսել է Life.panorama.am-ի հետ:
«Յուրաքանչյուր երեխայի ծնունդ հրաշք է ամբողջ մարդկության համար, իսկ ծնողի համար երջանկության անսպառ աղբյուր, երբ դրական լիցքերի հոսքից գլուխդ ուղղակի կորցնում ես»,- նշեց Մերին ու պատմեց, որ զգացողությունները խիստ տարբեր են.
«Շատ տարբեր են զգացողություններս, տղաս դեռ մի քանի ժամ է լույս աշխարհում, բայց զգում եմ, թե որքան ուրիշ է, ոչնչով աղջիկներիս նման չէ»,- նկատեց նա:
Ինչպես անցյալ տարի երկրորդ դստեր ծնունդի ժամանակ, այս անգամ եւս Գոռը ծննդաբերության ժամանակ կնոջ ու որդու կողքին է եղել.
«Ամուսինս, ինչպես միշտ, կողքիս էր, նրա երջանկությանը չափ ու սահման չկա, հիմա արդեն աշխատավայրում է, իհարկե, բայց հոգով սրտով մեզ հետ է»,- նշեց երջանիկ մայրիկը` հավելելով, որ ավագ աղջիկը եւս շատ ուրախ է եղել եղբոր հետ հանդիպման ժամանակ:
«Էվան երջանիկ է, նրա ոգեւորությունը նկարագրել անգամ չեմ կարող»,- պատմեց Մերին:
Հաղորդավարուհին վստահեցրեց, որ ինքն ու բալիկն իրենց հրաշալի են զգում, քանի որ թեթեւ ծնունդ է ունեցել.
«Շատ ուրախ ու թեթեւ ծնունդ էր, իսկ այդ հարցում մեծ էր նաեւ բժշկիս դերը, ծննդաբերել եմ Էրեբունի բժշկական կենտրոնում Նորայր Ղուկասյանի անմիջական հսկողությամբ»,- ընդգծեց նա:
Մերի Ներսիսյանին չի վախեցնում արդեն երեք երեխաների խնամքով զբաղվելու փաստը:
«Ես միշտ պատրաստ եմ ու մեծ սիրով եւ ոգևորությամբ: Ոչ մի դժվարություն չկա, երբ երեխաներդ առողջ են, դրա համար միշտ Աստծուն խնդրում եմ, որ երեխաներս շատ առողջ լինեն»,- ավարտեց երջանիկ մայրիկը:
Похожие
Кончита Вурст показала гениталии
Правила жизни от Би Би Кинга
Алла Пугачева впервые показала своих детей
Бейонсе опубликовала фото, копирующее ее снимок с мамой
Топ-6 женских ошибок в постели
Наталья Водянова родит пятого ребенка
5 главных трендов этого лета
Ким Кардашьян и Канье Уэст ждут второго ребенка?
А. Джоли и Б. Питт переживают кризис
Первое совместное фото Ирины Шейк и Брэдли Купера
Ким Кардашьян мечтает о рождении второго малыша
Натали Портман покажет свой новый фильм в Каннах
Натали Портман покажет свой новый фильм в Каннах
У Павла Воли родилась дочь
Selfish: Ким Кардашьян выпустила книгу селфи
Kаникулы Бекхэмов в Марокко
Роберт Паттинсон вывел в свет невесту
Met Gala 2015: звезды на красной дорожке Бала Института костюма в Нью-Йорке (фото)
Стул-маньяк и кресло-убийца
«Армянский народ не сломить! Никому и никогда!». Тина Канделаки
Эми Шумер "упала в ноги" Ким и Канье (фотографии)
Звезды до того, как стали известными (фотографии)
Брэд Питт и Анджелина Джоли усыновят еще одного ребенка
11 звезд, не окончивших школу (фотографии)
Джон Бон Джови откроет бесплатную столовую для малоимущих
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц
Бейонсе опубликовала фото, копирующее ее снимок с мамой
Наталья Водянова родит пятого ребенка
Ким Кардашьян и Канье Уэст ждут второго ребенка?