Ինչպես հայտնի է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն եւ երգչուհի Սոֆի Մխեյանը լավագույն ընկերուհիներ են: Նրանք միասին ճամփորդում են, միասին աշխատում, միասին անցկացնում իրենց ժամանցը: Նրանք երկուսն էլ ակտիվ են միկրոբլոգի իրենց էջերում: Երբեմն երկու գեղեցկուհիների անձնական էջերում հանդիպում ենք նույն լուսանկարները:

36-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում Սոֆի Մխեյանի եւ իր ընկերների հետ է: Նազենիի տեղադրած լուսանկարում նրանք նստած են հատակին, նա կրում է պատառոտված ջինսե տաբատ, ամառային վերնաշապիկ եւ փայլուն սպորտային կոշիկներ: Լուսանկարներից մեկին կից նա գրել է. «Երազում ենք…)», մյուսին կից՝ «Երեւան ջան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենին լուսանկար էր հրապարակել Instagram-ի իր էջում, որում ռետրո ոճում էր ներկայացել: Սպիտակ, կարճ կիսատբատ, սեւ բլուզ, նոր շունչ ստացած թրենդային ռետոր արեւային ակնոցներ:

«Հրաշալի Սիցիլիան: Ջարդինի Նազոս (Giardini-Naxos): Սեւ ու սպիտակ, թե՞ գույնզգույն», - մեկնաբանել էր գեղեցիկ լուսանկարը Նազենին՝ իր անունը հումորային կերպով համեմատելով տեղանվան հետ: