Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել։

Instagram-ի իր էջում դերասանուհին լողափին արված լուսանկար է տեղադրել, որը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Մարդ լավագույնս ընկերություն է անում Ջրի հետ։ Մարդ ինքն էլ ջուր է։ Օվկիանոսները… սիրո անսպառ կաթիլներ են»։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր տեղադրել ու գրել. «Ամենադժվարը հավատը չկորցնելն է. հավատը արածդ գործի, ընկերոջդ, ՄԱՐԴՈՒ նկատմամբ, հավատը՝ դավանածդ արժեքների, միջավայրիդ նկատմամբ, հավատը՝ քո ճշմարտացի լինելու, տեսություններիդ ու կյանքիդ համապատասխանության, սկզբունքներիդ ու հավատարմության նկատմամբ հավատը, հավատը ուժիդ ու կարող լինելուդ, հավատը՝ առաջնորդիդ, կամքիդ ու կյանքիդ նկատմամբ, հավատը… Սիրուդ նկատմամբ։