Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հունվարի 12-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի կունենա «Բարսելոնա» - «Ռեալ» դիմակայությունը։

Բուքմեյքերները կանխատեսում են Արքայական ակումբի հաղթանակը։ Հիմնական ժամանակում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 1․90 է։ «Բարսելոնայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3,75, ոչ ոքի արդյունքինը՝ 3․80 գործակցով։


Եզրափակիչ դուրս գալու շանսերը «Ռեալի» համար գնահատվում է 1․45, «Բարսելոնայի» համար՝ 2․65 գործակցով։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում։ Հոկտեմբերին Բարսելոնայում տեղի ունեցած խաղում 2։1 հաշվով հաղթել է «Ռեալը»։