Իտալական «Նապոլի» ակումբի դարպասապահ Պեպե Ռեյնան պատմել է, որ քնում է Մարիո Բալոտելիի մարզաշապիկից կարված ննջազգեստով:
Հենց այդ խաղաշապիկով է եղել իտալական «Միլանի» հարձակվողը, երբ նա չի կարողացել գոլ խփել Ռեյնաի դարպասներին 11 մետրանոցի միջոցով իտալական Ա սերիայի 4-րդ տուրի ժամանակ: Սա առաջին դեպքն է եղել Բալոտելիի կարիերայում, երբ նա չի կարողացել իրականացնել 11 մետրանոց հարվածը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
«Ես քնում եմ արտառոց ննջազգեստով: Այն կարված է խաղաշապիկից, որը եղել է Բալոտելիի հագին «Սան-Սիրոյում» տեղի ունեցած խաղի ժամանակ: Այդ խաղի ժամանակ ես կարողացա հետ մղել նրա 11 մետրանոց հարվածը և ես չկարողացա դիմանալ գրավչությանը և խնդրեցի նրան փոխանակվել խաղաշապիկներով: Ամեն դեպքում դա պատմական դեպք էր: Նա տվեց ինձ իր խաղաշապիկը և ես որոշեցի դրանից կարել ննջազգեստ»: