«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարիզչ Պեպ Գվարդիոլան գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ավելի սրամիտ խաղ ցուցադրել:
«Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է երկար փոխանցումներով և սպասում է 2-րդ շանսին, սպասում է, թե երբ Պոգբան կամ Ֆելաինին մրցակցից կխլեն գնդակը:

Սակայն նրանք ամեն ինչ ունեն ավելի լավ ելույթներ ցուցադրելու համար:

Ամեն դեպքում շատ հարգում եմ մեր քաղաքի հարևաններին:
Այս մրցաշրջանում այնպիսի տպավորություն է, որ մենք կարող ենք ամեն պահին գոլ խփել: Նախկինում նման բան չկար: Ավելի շատ ենք գրոհներ անցկացնում, սակայն միշտ չէ, որ դրանք արդյունավետ են լինում:

Ես շատ լավ հասկանում եմ, որ եթե տիտղոսներ չհաղթենք, այդ ամենը կընկալվի որպես անհաջողություն»,-ասել է կատալոնացի մասնագետը:

Նյութի աղբյուրը՝  https://www.vivaronews.am/gvardiolan-asel-e-tye-vorn-e-manchyestyer-yunaytyedi-haghtanakneri-gaghtniky