«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Նապոլիի» հետ կայանալիք խաղի մասին:

Մասնագետը նշել է, որ իտալացիները կարող են սպանել իր թիմին իրենց ճնշմամբ.

«Ես իմ սաներին երկուշաբթի, երեքշաբթի ցույց կտամ, թե որքան լավն է այն ֆուտբոլը, որը խաղում է «Նապոլին»:

Նրանք շատ նման են «Շախտյորին» իրենց խաղաոճով, տարբերությունն այն է, որ «Շախտյորը» սպասում է, իսկ «Նապոլին» սպանում է ձեզ իր ճնշմամբ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ լինելու այս խաղի մասնակիցը»,- ասել է Գվարդիոլան «Sky Sport Italia»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Սիթի»-«Նապոլի» հանդիպումը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 17-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: