Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի ցուցադրած լավ խաղի մասին:

«Հիանալի է, որ 11 խաղ անընդմեջ չենք պարտվել: Ուրախ եմ այս փաստով, քանի որ մենք ցուցադրում ենք այն ֆուտբոլը, որը ցանկանում էինք:

Պետք է նշեմ, որ դժվար կլինի ամբողջ մրցաշրջանում խաղալ առանց պարտության՝ կրկնելով «Արսենալի» ռեկորդը: Այժմ ֆուտբոլում հաղթելու համար պետք է անես ավելի շատ բան, քան նախկինում: Բոլոր թիմերն էլ պարտվում են և այդտեղ վախենալու ոչինչ չկա»,-Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Sky Sport»-ը: