«Բազմիցս անդրադարձել եմ Վարդանանց 15/4 հասցեում Օղակաձև զբոսայգու տարբեր հատվածների անմխիթար վիճակին: Կրկին ահազանգում եմ այն մասին, որ, ըստ Ձեր 18.03.2014 թվակիր նամակի, զբոսայգու 5-րդ հատվածում 16.07.2013թ. հ.01/18-34029-674 տրվել է շինթույլտվություն` բացօթյա սրճարանի և զվարճալիքների կենտրոնի կառուցման համար, այնինչ այնտեղ բացօթյա սրճարանի փոխարեն նոր-նոր սկսվել է եռահարկ շինության շինարարություն:

Ի՞նչ իրավունքով է «Մանկական զվարճալիքների կենտրոն» և «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ն բացօթյա սրճարանի համար տրված շինթույլտվությամբ կառուցում եռահարկ ինչ-որ բան:
Խնդրում եմ տրամադրել 16.07.2013թ. հ.01/18-34029-674 շինթույլտվության պատճեն:

Ահավոր փնթի է Fashion cafe-ի և Օղակաձև զբոսայգու Ալեք Մանուկյան-Վարդանանց փողոցին հարող նախկին սրճարանի տարածքը իր պատառոտված պաստառներով ու աղբով: Ո՞վ է պատասխանատվություն կրում Օղակաձև զբոսայգու անտեր հատվածներում մաքրությունը պահպանելու համար, ի ՞նչ է անում այս ուղղությամբ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինը:

Կից ներկայացնում եմ զբոսայգու 5-րդ հատվածի եռահարկի շինության և Fashion cafe-ի նկարները:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: