Մայրաքաղաք Երևանի խնդիրների, թերությունների, առավելությունների և ամենահաճելի վայրերի մասին YerevanNews.am-ը զրուցեց հանրահայտ երգչուհի Սոնա Շահգելդյանը հետ: Հարցին, թե Երևանում որտեղ է երգչուհին սիրում անցկացնել ազատ ժամանակը Սոնան պատասխանեց.

- Կասկադն եմ շատ-շատ սիրում: Լավ տեղեր շատ կան, բայց հիմնականում, քանի որ աշխատում եմ, չեմ հասցնում շատ վայրեր հաճախել: Աբովյան փողոցն եմ շատ սիրում, կինոներ, թատրոններում ներկայցումներ եմ սիրում դիտել, օպերաներ:

Երևանում կան երևույթներ, խնդիրներ, որոնք Ձեզ անհանգստացնում են :

- Այո՛, իհարկե կան: Շատ-շատ բաներ կան, որ կարող են փոխեն ավելի լավը դարձնեն: Էտ խցանումները իմ դուրը չեն գալիս, ընդհանրապես: Աղբն էլ անպայման. եթե մի հոգի քցի, մի երկուսը կեղտոտեն...մենք ինքներս նախ մեզ պետք է թույլ չտանք, մեր քաղաքը պետք է մաքուր պահենք: Ու մենակ Երևան քաղաքը չէ, բոլորը...մեր քաղաքները, մեր շրջանները, պետք է ամեն ինչը մաքուր լինի, ընդհանուր Հայաստանը, կարծում եմ: Բայց շատ-շատ բաներ կան, որ ինձ նյարդայնացնում են, մի քիչ էմոցիոնալ մարդ եմ, բայց ոչինչ...ամենից հաճախ խցանումները:

Նյարդայնացնում են նաև տեսախցիկները՝ չեմ սիրում, չեմ ընդունում: Կայանատեղեր լինեին, որ մարդիկ նորմալ կարողանային կայանեին: Շատ հարցեր կան, մեկը չէ, որ կուզենայի փոխվեր: Մենակ իմ սրտով չլինի էլի, մեր ամբողջ ժողովրդի սրտով լիներ: Սենց որ խոսամ գլոբալ մեծ հարցեր կան, բայց կարևորները դրանք են: Մենակ սրճարաններով չի էլի, որ պետք է լավ սարքեն ու մարդիկ գնան...շատ մարդիկ կարողանում է գնա, շատ մարդիկ չի կարողանում. պետք է գումար լինի, որ գնան, աշխատատեղ լինի, որ մարդիկ աշխատեն: Ամեն մեկը մենակ իրա մասին չպետք է մտածի:

Ես կուզենայի, որ բոլորը լավ ապրեն, որ մարդիկ չթողնեն հեռանան, իրենց համար լավ լինի:

Աղբի հարցում մարդիկ էլ են շատ մեղավոր։

Ես կցանկանայի, որ կենդանիների հարցը լուծեր մեր «սիրելի» քաղաքապետարանը . դրսի կենդանիների հետ կապված, կուզենայի նրանց էլ մեծ ուշադրություն դարձնեին, ինչպես յուրաքանչյուր լավ ու քաղաքակիրթ երկրում, օրենքով լիներ ամեն ինչ: Կան մարդիկ, որ խնամում են, պահում են, օգնում են...ես ինքս էլ եմ օգնում գրեթե ամեն օր, բայց կուզենայի, որ կենդանիների համար տեղեր գտնեին: Բնությունը չաղտոտեին, ծառերը չկտրեին, որքան շատ ծառ, այդքան ավելի լավ...փոշոտ չլինի, մաքուր լինի, որ ման գանք՝ հաճույք ստանանք։

Բայց հիմա, ամեն դեպքում,  շատ բաներ փոխվել է դեպի լավը ու, եթե ամեն տարի այսպես շարունակվի, կարծում եմ լավ կլինի։

Ես շա՜տ եմ սիրում իմ քաղաքը: