Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում միացել է ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի տեղի ունեցած մոմավառությանը: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին:

Նշենք, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները փնտրում են 26-ամյա բելգիացի Աբդեսլամ Սախալին՝ տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումներին մասնակցություն ունենալու կասկածանքով: