Հոկտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետի հրավերով, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo) պաշտոնական այցով կժամանի Երևան: Նրան կուղեկցի Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն:

Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։

Այդ առիթով, պատվիրակությունը հանդիպումներ կունենա տնտեսական և կրթական ոլորտի գործընկերների հետ: Հոկտեմբերի 8-ին տիկին քաղաքապետը կհանդիպի հանրապետության Նախագահին, արտաքին գործերի նախարարին և Երևանի քաղաքապետին: Այցի ընթացքում Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, կայցելի նաև Կոմիտասի անվան թանգարան: Տիկին քաղաքապետը կմասնակցի «Էրեբունի-Երևան–2798» տոնակատարության հանդիսավոր արարողությանը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։