Տարոն Մարգարյանի հրաժարականից մի քանի օր առաջ ու հետո Երեւանը դարձել է աղբանոց: Երեւանի տարբեր թաղամասերից ահազանգեր են ստացվում, որ աղբը օրերով չեն տեղափոխում, փողոցները չեն մաքրվում:

Երեկ Երեւանի ավագանին որոշեց քաղաքապետի ընտրությունը նշանակել հուլիսի 16-ին: Ելք խմբակցությունն առաջարկում էր ընտրությունը նշանակել օգոստոսի 8-ին, ինչը մերժվեց: Ելք խմբակցության ղեկավարը ՀՀԿ ավագանու այս որոշումը գնահատեց իբրեւ սաբոտաժ պետության դեմ: Բանն այն է, որ եթե հուլիսի 16-ին ավագանին չընտրի քաղաքապետ, ինչը ամենահավանական սցենարներից մեկն է, ապա պետք է նշանակվի ավագանու արտահերթ ընտրություն, որը պետք է տեղի ունենա օգոստոսին: Իսկ օգոստոսն անհարմար է բոլոր առումներով:

ՀՀԿ-ն այսպիսով որոշել է օգտվել առիթից եւ Երեւանի ավագանում շարունակել «դիմադրությունը», ավելի ճիշտ՝ մանր ինտրիգները, կառավարության խնդիրը դժվարացնելու համար:

ՀՀԿ-ն ՀՀԿ չէր լինի, եթե չօգտվեր նման առիթից: Առավել եւս Երեւանում, որը Տարոն Մարգարյանի կառավարման տարիներին վեր է ածվել կոռուպցիայի թանգարանի. Նա եւ նրա անմիջական շրջապատը դարձել են մեծահարուստներ Երեւանն այլանդակելու, կողոպտելու եւ դիմազրկելու միջոցով:

Դժվար է զրկվել նման կերակրատաշտից, եւ երեւում է հեռանալուց առաջ որոշել են որքան հնարավոր է վատություն անել բոլորին:

Աղբի տեղը աղբանոցում է, ասում էր ՀՀԿ առաջին փոխնախագահը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am