Հունվարի 24-ին, ժամը 21:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Դավթաշենի 1-ին եւ 8-րդ փողոցների խաչմերուկում գտնվող տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 21ա տան տանիքում (սեփականատերը՝ Ա. Մ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:45-ին, մարվել՝ 22:12-ին: Տուժածներ չկան:

Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 10 քմ), տանը կից խոհանոցի (մոտ 15 քմ) եւ անասնագոմի (մոտ 15 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ:

Պատահարի հետեւանքով բնակիչներից Գ. Մ.-ի (ծնված 1943 թ.) ինքնազգացողությունը վատացել է, վերջինիս տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Հհոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տան բնակիչներին տեղում ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: