ՀՀ Մշակույթի նախարարությունը կարծես թե որոշել է վերականգնել Ալ. Մյասնիկյանի հուշարձանը:

Հուշարձանային համալիրը պահպանվում է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից: Այն տեղադրվել է 1980 թ.-ին և տասնամյակներ շարունակ չի խնամվել: Այս պատմամշակութային կոթողը մաշված է, տեղ-տեղ քայքայված և կոռոզիայի ենթարկված:

Դրա ռեստավրացիան և խնամքը ՀՀ Մշակույթի նախարարության անմիջական պարտականությունն է: Նախարարությունը ժապավենով պատել է հուշարձանի տարածքը` մինչև ուսումնասիրությունների ավարտը:

Հուսանք, որ անհրաժեշտության դեպքում, կառավարությունը կգտնի միջոցներ այն անհապաղ ռեստավրացիայի ենթարկելու համար:

Ի դեպ պարզեցինք, որ այս հուշարձանը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու հետ որևէ կապ չունի: