Մասնագետները շարունակում են ահազանգել` պետք է անել ամեն ինչ, որպեսզի կառավարությունը թույլ չտա ֆոլաթթվով և երկաթով ալյուրը հարստացնել։ Ըստ նրանց՝ դրա հետևանքները վտանգավոր են, ինչի մասին տեղյակ են ու այդ պատճառով մի շարք երկրներ հրաժարվել են դրանից:

Այսօր հրավիրված ասուլիսին կենսաբան Գագիկ Կարապետյանն ի պատասխան հարցի, թե ի՞նչ է Առողջապահության նախարարությունը ազգի թշնամին է, պատասխանեց, թե նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) համարում է բացարձակ ճշմարտություն:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերաբերվում են որպես Աստծո, ԱՀԿ-ն ինչ ասում է, ասում են՝ այո՛»,- ասաց նա և հարցրեց, թե պետք է նույն նախարարությանը հարցնել, թե ինչո՞ւ են գաղտնի պահում, թե որքան հավելանյութ են ավելացնելու ալյուրին: Նրանք տեղեկացել են, որ մեկ կգ ալյուրին ավելացնելու են 30 միլիգրամ երկաթ, ինչը ըստ կենսաբանի՝ բնակչությանը տրվում է այնքան, որքան երեք ամսում հղիներին են տալիս: «Նախարարությունը ամբողջ բնակչությանը հղի կնոջ տեղ է դնում»,-ասաց նա:

Վարդուհի Մխիթարյանի խոսքով՝ շատ ավելի ճիշտ կլիներ հետազոտել ինչպես մեր սննդակարգում առկա մթերքները, այնպես էլ մարդկանց՝ հասկանալու համար, ինչի պակաս մարդիկ իրապես ւոնեն: Այնուհետեւ պետք է փորձել հասկանալ, ինչին կարող է հանգեցնել այս կամ այն նյութի ավելացումն ալյուրի մեջ, դրանցի հետո միայն կարելի է սկսել սահամանափակ քանակությամբ հաց արտադրել՝ հարստացված ալյուրից պատրաստված: Եթե փորձարկումները ցույց տան, որ այս հացն իսկապես օգտակար է մարդկանց համար եւ ոչ մի խնդիրներ չի հարուցում, կարելի մտածել դրա զանգվածային արտադրության մասին: