Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 01.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 41ա հասցեում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել` 02.00-ին:

Այրվել է նիստերի դահլիճին կից օժանդակ սենյակը (20 քմ) գույքով: