Այսօր մամուլի ասուլիսին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները՝ պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղամիջոցների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Նա նշեց, որ ուսումնասիրությունը սկսել են դեռևս մայիս ամսից:

Բաբկեն Պիպոյանը չնայած խնդիրներին, դրական գործընթացներ ևս նկատեց: Առաջինը այն է, որ թեև կան բազմաթիվ խնդիրներ, սակայն պատասխանատուների կողմից պատրաստակամություն կա խնդիրների վերացման ուղղությամբ հետևողականություն ցուցաբերել: «Առողջապահության համակարգը չի առարկում, որ խնդիր կա և պատրաստ է երկխոսության միջոցով գտնել լուծումներ»,- ասաց նա:

Ըստ Բաբկեն Պիպոյանի դրական է նաև այն, որ կան օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ընդունվելու պարագայում, որոշ խնդիրները կլուծվեն, ինչպես նաև նշեց, որ նախնական պայմանավորվածություն կա, որ մոնիթորինգային ծրագրեր են լինելու: