Այսօր՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի Լենինգրադյան փողոցում։ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 50-ամյա Ռ․ Մ․-ն մահացու վրաերթի է ենթարկել մոտ 45-ամյա մի տղամարդու։ 

Նախնական տեղեկություններով, ՌՄ-ն վրաերթն իրականացրել է իր «КамАЗ» մակնիշի մեքենայով։ Դեպքը տեղի է ունեցել Ֆլեշ գազալցակայանի մոտակայքում։  

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Լուսանկարները՝ shamshyan. com-ի