Չի լինի էնպես, որ 20 հազար դրամ վերցնեք, գնաք Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության օգտին քվեարկեք, հետո գաք մեզ ասեք՝ բան փոխեք։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին, ախուրյանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք՝ ուզում եք փոխեք, գնացեք մեր օգտին քվեարկեք, չի լինի, որ գնաք 20 հազար դրամ վերցնեք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ–ի օգտին քվեարկեք, հետո գաք մեզ ասեք՝ բան փոխեք։ Ձեր իշխանությունը տվեք՝ փոխենք, մենք ինչ իրավունք ունենք առանց ձեզ բան փոխենք, կարա՞նք գանք մտնենք ձեր տուն ու մի բան փոխենք, ասենք՝ բազմոցի ու հեռուստացույցի տեղերը փոխենք, մենք կարա՞նք, եթե դուք թույլ չտաք մեզ, նույնն էլ ընտրություններն են։ Մենք ասում ենք հետեւյալը՝ էս ընտրություններում դուք որոշում եք կայացնելու, ինչ որոշում կայացնեք, էդ պատասխանատվությունն էլ տալու եք»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս անդրադարձել է այն մեղադրանքներին, որ քաղաքական ուժերը չեն միավորվել. «Ասում ենք շատ հստակ՝ բացի «Ելք» դաշինքից որեւէ դաշինքը ձայն տալով հուսահատության փոսը խորացնում եք։ Հովիկ Աբրահամյանը մի քանի ամիս առաջ դուրս եկավ Հանրապետական կուսակցությունից, հիմա վաղը գալու ա ասի՝ ընդդիմություն ենք, դուք էլ ինձ ասեք՝ ինչի՞ չեք միանում Հովիկ Աբրահամյանի հետ, գնացեք միավորվեք, մի բուռ դարձեք... Վաղը Սերժ Սարգսյանը դառնա ընդդիմություն, գալու եք ասեք՝ ինչի՞ Սերժ Սարգսյանի հետ չեք միավորում։ Ես ինչի՞ եմ գնացել բանտ նստել, գնայի պաշտոն ստանայի, էդ պաշտոնի կաբինետում նստեի, ընտրություններից մի շաբաթ առաջ հայտաարություն անեի, դուրս գայի, էդ ընթացքում էլ ինչքան հնարավոր էր թալանեի ու ... չեմ հասկանում ձեզ, ասում եք՝ ինչի չեք միավորել էն մարդկանց հետ, որոնք Սերժ Սարգսյանին իշխանության են բերել, նրա հետ իշխանության են եկել, նրա հետ թալանել են, ո՞ւմ հետ միավորվենք»,–ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչն ու վրդովված դիմել շարունակել.

«Ում հետ, որ մտածում եք պիտի միավորենք, գնացեք իրանց ձեն տվեք, նրանց, որ էլի ձեզ թալանեն, ես խնդիր չունեմ, նենց չստացվի, որ ձեզանից ձայն ենք մուրում, գնացեք իրենց ընտրեք։ Ցույց տվեք մի մարդու, որը մասնակից չի եղել էս երկրի էս իրականության ստեղծմանը։ Մեզ մի ասեք՝ կաշառակերների հետ գնացեք միավորվեք, վախկոտների հետ գնացեք միավորվեք, երկիրը թալանածների հետ միավորեք... դուք գնացեք միավորվեք, էս խոսակցությունը պրծնենք։ Թե չէ գնացել բանտ ենք նստել, հետապնդումների ենթարկվել, ես Հայաստանի Հանրապետությունում 95 թվից հետապնդումների եմ ենթարկվել, գնացել Վանաձորի, Գյուրիի ընտրություններում ծախվածներին ձայն եք տվել, ինչ եք ուզում դուք մեզանից ընդհանրապես, գնացեք ձեզ թալանողները թող թալանեն, է՞դ ա ձեր ուզածը։ Մեզ էլ չասեք՝ միավորվեք, դուք գնացեք միավորեվք, մենք էլ գնանք մեր ընտանիքներով զբաղվենք... Հիմա էլ ասում են՝ որ դու սաղ ես, ուրեմն ընդդիմադիր չես, փող հավաքեք, քիլլեր վարձեք, տարեք խփել տվեք պրծնենք , ձեռ եք առնո՞ւմ մեզ ընդհանրապես։ Ընտրություն եք կատարելու հետո ապրելու եք էս ընտրության հետ, հետո չասեք՝ բա ինչի տենց եղավ։ Քանի դեռ մենք գողական ենք, մեզ համար զապադլո է կռանալ մեր ոտի տակի կեղտը, զիբիլը վերցնելը, մենք երկիր չենք դառնա, դուք ուզում եք՝ մեզ կոխեք քաղաքական կեղտի մեջ։ Մենք սաղ կյանքը ապրել ենք, որ որոշ քաղաքական մաքրության աստիճան ունենանք, որ նամուս ունենաք գանք ձեր առաջ կանենք, դու ասում եք՝ ինչի չեք զիբիլոտվել։ Լավ ենք արել, ուզում եք զիբիլներին ընտրեք էդ զիբիլի մեջ էլ ապրեք, չի կարելի, սա է ձեր ընտրությունը»,–ասել է պատգամավորը։