Կարեն Կարապետյանին երևի առաջին անգամ չի, որ լավ- լավ խոստումներից հետո հարցնում են՝ վարչապետ հիմա մենք ե՞րբ ենք լավ ապրելու։

Աջափնյակում էլ երեկ նախընտրական քարոզարշավից հետո հարցրին՝ «Ուզում ենք հասկանալ՝ ե՞րբ է էդ լավը լինելու»:

Ողջ ազգը նկարի տատիկի նման սպասողական հայացք ունի՝ ե՞րբ է լինելու լավը։

Կարեն Կարապետյանն էլ հողի հետ կռիվ տվող, հող հասկացող մարդկանց բացատրում է՝ «Հողը էնքան չոր է, որ պետք է ջրես, որ գա մի վիճակի, որ սերմը ցանես, բերք տա»:

Աղոտ մի անեկդոտ եմ հիշում։ Կարծեմ ապարանցին հարցնում է սիրած աղջկան՝ հիմա էդ շորիդ կոկոնները որ ջրեմ, վարդ կդառնա՞ն․․․

Նման վիճակում ենք։ Լավ բան է ջրելը, բայց առաջինը հողի պիտանելիության հարցը պիտի դրվի։ Պիտանի՞ է այդ հողը բերք տալու համար, որ իզուր դույլն առած ջուր չկրենք։


«Եթե մենք ուզում ենք որակյալ փոփոխության հասնել, չգիտեմ մի տարբերակ, որ միանգամից տեսնեն արդյունք: Արդյունք տեսնելու համար պրոցես է պետք»,- ասում է վարչապետը»։

Պատկերանում եմ, եթե նույն կերպ մտածեր ապարանցի տղան։ Դույլն առներ ու շորը ջրեր․․․ Ախր քիչ չենք տարբերվում նրանից։

Շատ բան պիտի փոխվի, վարչապետ, շատ բան։ Այնքան շատ, որ ձեր սիրած արտահայտությունը կօգտագործեմ, ասեք՝ վա՜յ մամա ջան, բայց դու ինչ տիպն ես․․․Նյութի աղբյուրը ` Hraparak.am