Թունավորումից զերծ մնալու համար, անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների.
Յուրաքանչյուր սննդմթերք գնելիս, անպայման պետք է նայել ժամկետին, թե մինչև երբ է այն պահպանման մեջ գտնվում:
Երեկոյան ժամերին չօգտագործել յուղային ուտեստներ, իսկ օգտագործելու դեպքում էլ ուտել քիչ քանակությամբ և դադարներով:
Աղցաններում շատ չօգտագործել թթվասեր կամ մայոնեզ:
Խորհուրդ չի տրվում օգտագործել տնային պահածոներ, հատկապես երեխաներին և հղի կանանց:
Պետք չէ նաև սառնարանում ուտեստը պահել 72 ժամից ավել, իսկ յուրաքանչյուր ուտեստ սառնարանում պահել հատուկ կափարիչով փակված:
Եթե սննդի վրա նկատում եք բորբոս կամ տհաճ հոտ, ապա պետք չէ այն օգտագործել, թեկուզև բորբորսը հեռացնելուց հետո: