«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է թարմացված կազմ դաշտ դուրս բերել անգլիական լիգայի Գավաթի 4-րդ տուրի` «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում.

«Երեքշաբթի կխաղան 11 նոր ֆուտբոլիստներ: Առջևում շատ խաղեր կան:

Հնարավոր է` հիմա որոշներն ավելի կանոնավոր են խաղում, քան` մյուսները, բայց փետրվարին և մարտին դա այդպես չի լինի: Բոլոր ֆուտբոլիստները ներառված կլինեն գործընթացում, քանի որ մենք չենք կարող օգտագործել միևնույն ֆուտբոլիստներին յուրաքանչյուր խաղում և բոլոր մրցաշարերում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Manchester Evening News»-ը:

«Մանչեսթեր Սիթի»-«Վուլվերհեմփթոն» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին: