Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ շատ է ցանկանում ստանալ «Ոսկե գնդակը»: Շատերը վստահ են, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը հենց դրա համար էր ամռանը հեռացել կատալոնական «Բարսելոնայից»:

«Իհարկե ցանկանում եմ ստանալ «Ոսկե գնդակը»: Սակայն գիտեմ, որ դա բարդ խնդիր է: Դա կախված է ոչ միայն ինձնից, այլև թիմակիցներիցս և այլ հանգամանքներից:

Այստեղ կարևոր է ինչպես աշխարհի առաջնությունը, այնպես էլ Չեմպիոնների լիգան: Դրա համար մեզ անհրաժեշտ է ցույց տալ համապատասխան արդյունք»,- Նեյմարի խոսքը մեջբերում է AS-ը: