Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կոչով դիմել է հասարակությանը՝ ուշադրություն դարձնել Ամազոնում անտառային հրդեհներին:

«Մոլորակի ամենամեծ արժեքներից մեկի պահպանման համար այս պայքարը պետք է անդադար լինի: Մենք չենք կարող թուլանալ, երբ հրդեհներն ամեն տարի կրկնվում են»,- նշել է նա։

Նշենք, որ Ամազոնն աշխարհի ամենախոշոր տրոպիկական անտառն է, որն այս պահին հրդեհվում է։