Այս պահի դրությամբ Հայաստանի սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է, բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հասկացողները հասկացան՝ ինչ եմ ասում։ Դա նշանակում է, որ հանգիստ վիճակը պահպանվում է նաև մեր Զինված ուժերի կայուն գործողությունների դրևսորման արդյունքում», - նշեց նա՝ հաջողություն մաղթելով ՀՀ զինված ուժերին։