Բազմիցս խոսել եմ սննդի անվտանգության ոլորտի բացերի մասին: Անդրադարձել եմ Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար կազմի աշխատանքի որակին, բայց ոնց տեսնում եմ՝ ոչինչ չի փոխվում: Ահա «փայլուն» աշխատանքի հերթական ծիլերը:

Հայկ Հունանյանը մի լուսանկար է տեղադրել իր էջում, որտեղ հստակ երևում է բորբոսնած յոգուրտը: Ըստ սպառողի՝ նա այդ յոգուրտը քաղաքի սուպերմարկետից գնել է իր երեխայի համար: Վերահսկողության ու ոչ ճիշտ աշխատանքի հետևանքն էլ հենց սրան է հանգեցնում: Գոնե այն սննդամթերքը, որն օգտագործվում է հիմնականում երեխաների կողմից, պետք է պատշաճ վերահսկել:

Հույս ունենանք, որ մի օր ՍԱՊԾ ղեկավարության առջև էլ կբացվի նման մի տեսարան, և դրանից հետո այդ կառույցը ԿԳՈՐԾԻ, ԿԱՇԽԱՏԻ և ԿՎԵՐԱՀՍԿԻ:

Հ.Գ. Մնում է պարզել՝ յոգուրտը թուրքական էր, թե՝ ոչ, քանզի թուրքական ապրանքների նկատմամբ վերահսկողությունն այլ է:

Էդգար Խաչատրյան