Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունում է Միացյալ Թագավորության կլինիկական փորձաքննության նախնական արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ դեքսամետազոն դեղամիջոցը, որը հանդիսանում է կորտիկոստերոիդ, կարող է փրկել COVID-19-ով ծայրահեղ ծանր հիվանդներին։
Ըստ ԱՀԿ-ին ներկայացված նախնական տվյալների՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված հիվանդների մոտ այս դեղամիջոցով բուժումը ցույց է տվել, որ նրանց մահացությունը կրճատվել է մոտ մեկ երրորդով, իսկ միայն թթվածնի պահանջ ունեցող հիվանդների դեպքում մահացությունը կրճատվել է մոտ մեկ հինգերորդով։
Ասվում է նաև, որ դեղամիջոցը օգտակար է եղել միայն COVID-19-ով ծայրահեղ ծանր հիվանդների համար, և չի ուսումնասիրվել թեթև ախտանիշներով հիվանդություն ունեցողների մոտ:
«Սա առաջին բուժումն է, որը ցույց է տալիս, որ այն նվազեցնում է մահացության հավանականությունը COVID-19-ով հիվանդների մոտ, որոնք թթվածնի կարիք ունեն, -ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը և հավելել,- սա հիանալի նորություն է, և ես շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին և Մեծ Բրիտանիայի բազմաթիվ հիվանդանոցներին ու հիվանդներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս փրկարար գիտական առաջընթացում»։
Դեքսամետազոնն օգտագործվում է 1960-ականներից սկսած՝ բորբոքումները նվազեցնելու համար, ներառյալ՝ բորբոքային խանգարումներն ու քաղցկեղի որոշ տեսակները: Այն 1977 թ․-ից ի վեր ընդգրկվել է ԱՀԿ հիմնական դեղերի ցանկում։ Դեղամիջոցը ներկայումս արտոնագրված է ու մատչելի շատ երկրներում:
«Հետազոտողները ԱՀԿ-ի հետ կիսվել են ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ նախնական պատկերացմամբ, և առաջիկա օրերին ակնկալվում է տվյալների ամբողջական վերլուծություն: ԱՀԿ-ն կհամակարգի մետա-վերլուծություն` այս միջամտության վերաբերյալ ընդհանուր պատկերացումները բարելավվելու համար: ԱՀԿ կլինիկական ուղեցույցը կթարմացվի, որպեսզի հստակեցվի, թե ինչպես և երբ դեղը պետք է օգտագործել COVID-19-ի դեմ պայքարում» - ասված է հայտարարության մեջ։
Այսօրվա նորությունները հիմնված են ԱՀԿ Հետազոտությունների և Զարգացման նախագծերի խորհրդակցության վրա, որը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի կեսերին՝ COVID-19-ի համար բժշկական տեխնոլոգիաների զարգացումն արագացնելու նպատակով, որտեղ ստերոիդների օգտագործման հետագա ուսումնասիրությունները կարևորվել են՝ որպես առաջնային խնդիր:
Похожие
Кончита Вурст показала гениталии
Правила жизни от Би Би Кинга
Алла Пугачева впервые показала своих детей
Бейонсе опубликовала фото, копирующее ее снимок с мамой
Топ-6 женских ошибок в постели
Наталья Водянова родит пятого ребенка
5 главных трендов этого лета
Ким Кардашьян и Канье Уэст ждут второго ребенка?
А. Джоли и Б. Питт переживают кризис
Первое совместное фото Ирины Шейк и Брэдли Купера
Ким Кардашьян мечтает о рождении второго малыша
Натали Портман покажет свой новый фильм в Каннах
Натали Портман покажет свой новый фильм в Каннах
У Павла Воли родилась дочь
Selfish: Ким Кардашьян выпустила книгу селфи
Kаникулы Бекхэмов в Марокко
Роберт Паттинсон вывел в свет невесту
Met Gala 2015: звезды на красной дорожке Бала Института костюма в Нью-Йорке (фото)
Стул-маньяк и кресло-убийца
«Армянский народ не сломить! Никому и никогда!». Тина Канделаки
Эми Шумер "упала в ноги" Ким и Канье (фотографии)
Звезды до того, как стали известными (фотографии)
Брэд Питт и Анджелина Джоли усыновят еще одного ребенка
11 звезд, не окончивших школу (фотографии)
Джон Бон Джови откроет бесплатную столовую для малоимущих
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц
Бейонсе опубликовала фото, копирующее ее снимок с мамой
Наталья Водянова родит пятого ребенка
Ким Кардашьян и Канье Уэст ждут второго ребенка?