COVID-19-ով վարակածների մոտ ինտելեկտի անդառնալի նվազեցում են հայտնաբերել:

Նույնիսկ թեթեւ ձեւով COVID-19-ով վարակած հիվանդների մոտ ինտելեկտի մակարդակը կարող է վատանալ: Այս մասին զգուշացնում են նոր հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է The Lancet ամսագրում:


Գիտնականների խոսքով՝ միջին ծանրության կորոնավիրուսի հետեւանքները համեմատելի են ինսուլտի հետեւանքների հետ: Այն հիվանդների մոտ, որոնց կարիք է եղել միացնել թոքերի արհեստական օդափոխման սարքերին, ի հայտ են եկել ամենամեծ դժվարությունները՝ նրանց ինտելեկտի գործակիցը նվազել է յոթ կետով:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ամենից շատ կորոնավիրուսից տուժում է տրամաբանության ունակությունը, ուշադրության կենտրոնացումը: Միեւնույն ժամանակ, ինտելեկտի մակարդակը չի վերականգնվում: