Կենտրոն վարչական շրջանում Հանրապետության հրապարակի՝ մետրոյին հարող տարածքում տեղադրվել են երկաթե արգելապատնեշներ՝ մայթին մեքենաների անկանոն կայանումը կարգավորելու նպատակով։ Վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում հրապարակված են լուսանկարներ: