Երևանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ երևանցիներ, ես և իմ գործընկեր՝ Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը շրջանառության մեջ ենք դրել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ավագանու որոշման նախագիծ։ Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։ Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում։ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ, և կարևոր է նաև նշել, որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգևավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ։ Քանի որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին, և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, քանի որ սահմանվել են դեռևս 2011 թվականին, այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխավարձ իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր և հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում կվերացվի, իսկ հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն։ Այս կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այս որոշման ընդունումից հետո բազմապատկելու է իր վերահսկողական լծակները քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքի նկատմամբ և հետևողական է լինելու որպեսզի բացառվեն չհիմնավորած պարգևավճարների տրամադրումը»։
В пригороде Еревана зарегистрировано землетрясение
В Ереване и Москве пройдут концерты группы System Of A Down
В Ереване продолжается строительство многоквартирных домов
После десятилетнего перерыва Ереванский Коньячный завод выпустил коньяк «Айастан»
Канье Уэст дал бесплатный концерт в центре Еревана (видео)
Сестры Кардашян посетили Цицернакаберд (видео)
Канье Уэст в тени Ким Кардашьян
В Ереване прошел фестиваль пива
В рамках программы “Ари тун’’ в 102 ереванские семьи приняли 133 ребенка
В столице начнет действовать 101 бесплатная автостоянка для парковки транспортных средств лиц с ограниченными физическими возможностями
В административных районах столицы продолжаются мероприятия программы "Ереванское лето"
Тарон Маргарян поручил подготовиться к новому учебному году
Мэр Тарон Маргарян вместе с жителями Ачапняка принял участие в открытии новых дворов
В окрестностях Еревана также будут созданы новые скверы и парки
Мэр Еревана Тарон Маргарян с рабочим визитом побывал в административном районе Норк-Мараш
Еженедельный прием граждан в районах Аван и Ачапняк был проведен мэром Тароном Маргаряном
Мэр Тарон Маргарян принял участие в торжественном открытии водосборной станции “Царавахбюр”
В пригороде Еревана зарегистрировано землетрясение
В Ереване и Москве пройдут концерты группы System Of A Down
В Ереване продолжается строительство многоквартирных домов
После десятилетнего перерыва Ереванский Коньячный завод выпустил коньяк «Айастан»
Канье Уэст дал бесплатный концерт в центре Еревана (видео)