Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի ուղեկցությամբ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Քաղաքապետը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն նշել է, որ Մարսելի հայկական ու հայաշատ թաղամասում գտնվող հուշահամալիրն առանձնանում է ոչ միայն որպես ճարտարապետական կառույց, այլև առանձնակի խորհուրդ ունի որպես պատմական ուղեցույց ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ Մարսելի ողջ բնակչության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև հուշահամալիրի հարևանությամբ այս տարի տեղադրված հուշաքարը, որը Մեծ եղեռնից մազապուրծ հայ մայրերի ու նրանց ժառանգների յուրովի խոնարհումն է` ի հիշատակ 1915թ.-ին զոհված հայ կանանց:
Տեղում Երևանի քաղաքապետը շփվել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են փոխանցել Տարոն Մարգարյանին՝ Երևանի և Մարսելի վերջին տարիների արդյունավետ համագործակցության համար, ընդգծելով, որ երկուստեք փոխգործակցությունը շատ կարևոր է մարսելահայության համար:
Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ երկու քաղաքների փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են ու շարունակելու են ամրապնդվել:
Похожие
В пригороде Еревана зарегистрировано землетрясение
В Ереване и Москве пройдут концерты группы System Of A Down
В Ереване продолжается строительство многоквартирных домов
После десятилетнего перерыва Ереванский Коньячный завод выпустил коньяк «Айастан»
Канье Уэст дал бесплатный концерт в центре Еревана (видео)
Сестры Кардашян посетили Цицернакаберд (видео)
Канье Уэст в тени Ким Кардашьян
В Ереване прошел фестиваль пива
В рамках программы “Ари тун’’ в 102 ереванские семьи приняли 133 ребенка
В столице начнет действовать 101 бесплатная автостоянка для парковки транспортных средств лиц с ограниченными физическими возможностями
В административных районах столицы продолжаются мероприятия программы "Ереванское лето"
Тарон Маргарян поручил подготовиться к новому учебному году
Мэр Тарон Маргарян вместе с жителями Ачапняка принял участие в открытии новых дворов
В окрестностях Еревана также будут созданы новые скверы и парки
Мэр Еревана Тарон Маргарян с рабочим визитом побывал в административном районе Норк-Мараш
Еженедельный прием граждан в районах Аван и Ачапняк был проведен мэром Тароном Маргаряном
Мэр Тарон Маргарян принял участие в торжественном открытии водосборной станции “Царавахбюр”
В пригороде Еревана зарегистрировано землетрясение
В Ереване и Москве пройдут концерты группы System Of A Down
В Ереване продолжается строительство многоквартирных домов
После десятилетнего перерыва Ереванский Коньячный завод выпустил коньяк «Айастан»
Канье Уэст дал бесплатный концерт в центре Еревана (видео)