Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, YerevanNews.am-ի խմբագրություն էր դիմել Երևանի մի բնակիչ: Նա Նոր-Նորքի 2-րդ զանգվածի մի բանուկ խանութից ձեռք էր բերել շոկոլադե կոնֆետ՝ «Kit-Kat», որի պիտանելիության ժամկետը լրացել էր «անհիշելի ժամանակներից»:

Ինչպես երևում է լուսանկարում, պիտանելիության ժամկետը լրացել էր դեռևս ապրիլ ամսին, սակայն մինչ երեկ՝ հեկտեմբեր ամիսը, կոնֆետը գտնվում էր վաճառասեղանին: Մեզ դիմած քաղաքացին չցանկացավ նշել խանութի հասցեն: 

Հարց է առաջանում, թե ուր է նայում ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը: Ինչով են զբաղված համապատասխան ծառայության աշխատակիցները: 

Տեղին է նշել, որ տվյալ ծառայությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, հետևաբար պետք չէ զարմանալ նրանց անգործության վրա: Գյուղատնտեսության նախարարությունը միշտ էլ «աչքի է ընկել» անգործության բարձր ցուցանիշներով: