Փետրվարի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բրիգադն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Շերամի 113 շենք, որտեղ շենքին կից ավտոտնակում հայտնաբերել են տղամարդու դի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանված Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 41-ամյա Հարություն Գևորգյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է շմոլ գազից, քանի որ ավտոտնակում ավտոմեքենան, որը շահագործվում էր՝ որպես տաքսի, շարժի էր դրել և առաջացած շմոլ գազի հետևանքով Հ. Գևորգյանը մահացել է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։