«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 15-ին ժամը 10.00-19:00-ն կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի՝ 25, 26, 27, 28, 31, 32, 33 համարների եւ 4-րդ զանգվածի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի` Տավրոս-Առափնյա, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածնունդ, Լեռնային փողոցների, Ուկրշինի տնակային ավանի, Տավրոս 1-ից-22 փողոցների` իրենց նրբանցքներով եւ փակուղիներով, Բաղրամյան 1, 2 փողոցների եւ Բաղրամյան պողոտայի, Շիրակի խճուղու եւ Շիրակի փողոցի` իր նրբանցքներով ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: