Թեեւ ձմռան սկզբին Երեւան քաղաքի իշխանությունները հայտարարում էին, որ քաղաքային իշխանությունները ամբողջությամբ պատրաստ է սպասվող տեղումներին, սակայն այս գիշեր առատ ձյունից հետո Երեւանի փողոցները մաքրված չեն: Քաղաքի փողոցները կաթվածահար վիճակում են, բազմաթիվ փողոցներում խցանումներ են ու տասնյակ վթարներ՝ մերկասառույցի պատճառով:

Քաղաքի գրեթե բոլոր փողոցները պատված են ձյունով. Մեքենաները երթեւեկում են վախվորած ու դանդաղ, որ խուսափեն վթարներից:


Մարդիկ շատ հաճախ ստիպված են լինում հրել մեքենաները:

Տեսանյութը՝ «Վարորդի Ընկեր» ՀԿ-ի