Ռուսական «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին խոսել է ակումբում տարածված ինֆեկցիոն համաճարակի հետ կապված թիմում տիրող իրավիճակի մասին:
«Ֆուտբոլիստները հիվանդացել են «Ուֆայի» հետ խաղում: Նման իրավիճակում առաջնությունը պետք է որոշի հանդիպման անցկացման վայրը: Տրամաբանական կլիներ, եթե ամռանը խաղայինք Ուֆայում, իսկ աշնանը՝ Սոչիում, սակայն տեղի է ունեցել հակառակը:
Մեր ֆուտբոլիստները ջանք չխնայեցին «Ուֆայի» դեմ խաղում, իսկ հանդիպման ավարտից հետո օդանավակայան ուղևորվելու ճանապարհը բավարար էր, որպեսզի նման իրավիճակ ստեղծվեր:
Անընդհատ կապի մեջ ենք բժիշկների հետ: Հուսով եմ, որ մեր հիվանդ ֆուտբոլիստները կհասցնեն արագ ապաքինվել և մասնակցել «Օրենբուրգի» հետ խաղին»,- Բերեզովսկիի խոսքը փոխանցում է Championat-ը:
Տեղեկացնենք, որ Ռուսական «Սոչիի» միանգամից 10 ֆուտբոլիստ վարակվել է ինֆեկցիոն անգինայով և բուժվում է անկողնային պայմաններում:
Նշենք, որ «Սոչի» - «Օրենբուրգ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 15:00-ին: