Առաջին հայացքից, մաշկի մեջ մտած մազերը այդքան էլ մեծ խնդիր չէ: Մեծամասամբ այդ ներաճած մազերի մասին կաելի է հոգ տանել նաև տան պայմաներում և ինքնուրույն: Սակայն, լինում են դեպքեր, երբ այդ ներաճած մազերը կարող են մեծ խնդիրների պատճառ դառնալ: Մազերը, որոնք մաշկի մեջ են մնում, շատ վտանգավոր կարող են լինել առողջության համար:

Դրանք կարող են գրգռվածության ու կարմրածության պատճառ դառնալ:


Շատ կիպ հագուստ
Եթե հիմնականում շատ ձիգ հագուստ եք հագնում, ապա իմացած եղեք, որ այն կարող է մազերի ներաճման պատճառ դառնա:


Պինցետի հաճախակի օգտագործում
Պինցետի միջոցով մազերի հեռացումը կարող է հանգեցնել մազերի ներաճմանը: Երբեմն հաճախորդները չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրը և անցում են պինցետի օգնությանը: Ինչն էլ բերում է հետևյալ արդյունքի:

Լուծում միշտ կա. մաշկին կոկսի յուղ կամ էլ հանգստացնող քսեք մինչ մազահեռացում կանեք պինցետի միջոցով:

Մաշկի ոչ ճիշտ շերտազատում
Շատ դեպքերում, մեռած մաշկը կարող է ծածկել մաշկի մակերեսը և կանխել մազերի ճիշտ աճը: Սա կարող եք ուղղել սկրաբներ կամ էլ դիմակներ օգտագործելով:


Գանգուր կամ էլ կոպիտ մազեր
Եթե շատ խիտ են մազերը, ապա սրա միակ լուծումը մաշկին խնամելն է: