Կոկա-Կոլան ստեղծել է ամբողոջությամբ սառցե շշեր: Այս մասին հաղորդում է Daily mail պարբերականը:

Ներկայումս հասանելի միայն Կոլումբիայում շշի դիզայնը կատարվել է էկոլոգիական նկատառումներով, քանի որ զովացուցիչ ըմպելիքի խմելուց հետո շիշը ամբողջությամբ հալվում է:

Botello de Hielo(սառցե շիշ) իսպանական տեսահոլավակում երևում է, թե ինչպես են ծովափում մարդիկ վայելում կոկա կոլան շոգ եղանակին, իսկ այնուհետև թողնում շշերը ծովափին, որոնք աստիճանաբար հալվում են:

Խմելիս մատերի սառելուց խուսափելու համար դիզայներները շիշը պատել են կարմիր ռետինե պիտակով, որը շիշը հալվելուց հետո վերածվում է գեղեցիկ ձեռնաշղթայի:

Շիշը ստեղծելիս կազմակերպությունը լցրել են սիլիկոնե կաղապարները ջրով, ապա սառացրել դրանք և դրանից հետո արդեն սառցե շշերում լցրել կոկա կոլան: