Դեկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Հայրենիքի տարածքում գտնվող թիվ 154 դպրոցի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել։
ArmDaily.am-ի հետ զրույցում երեխայի մայրն ասաց, որ 2 շուն է հարձակվել, որոնք ստերջացված չեն եղել։ Երեխան պատմել է, որ պատահական անցորդներն են օգնության հասել և շներից ազատել իրեն, սակայն շներից մեկը հասցրել է կծել աղջկա ոտքը։
«Երեխային տարել էինք հիվանդանոց, բոլոր պատվաստումները ստացել է, հիմա լավ է»,- ասաց աղջկա մայրը։
Նա նաև նշեց, որ այդ տարածքում շներ շատ կան, բայց սա առաջին դեպքն է, որ հարձակվում ու կծում են մարդկանց. «Ես չեմ ուզում շներին սատկացնեն կամ վնասեն, ուղղակի տեղափոխեն համապատասխան վայր կամ պատվաստեն, ստերջացնեն, որպեսզի մարդկանց վրա չհարձակվեն։ Քաղաքապետարանից արձագանքել են, տեղյակ են դեպքին, հուսով եմ՝ կօգնեն»։