Ֆլորիդա 34 ամյա Ֆերնա Քուիզիները մեղադրվում է կատաղի հարձակման ժամանակ մոր աչքերը հանելու մեջ:Այս մասին հաղորդում է Huffingtonpost-ը:
Քուիզիները ոստիկանությանը տված հարցաքննության ժամանակ նշել է, որ նա այդպես արել է.«Ես փորձում էի սպանել կատվին և նա կատու է»:
Քուիզների հարևանները զանգահարել են 911 և օգնության կանչել: Զանգահարողներից մեկը եղել է 14 ամյա աղջիկ,որը պատմել է, թե ինչպես է տեսել Քուիզիներին մոր մազերից բնակարան քաշելիս: Մեկ այլ զանգահարող նշել է, որ նա բղավոց է լսել դրսից, երբ մտել է տուն, տեսել է Քուիզիների մորը արյան մեջ թաթախված:
Ոստիկանությունը բացահայտել է, որ Ֆերնա Քուիզիները իր մորը ծեծել է ծանր ձողով,ինչի պատճառով վերջինիս մոտ սկսվել արյունահոսություն գլխուղեղում, կոտրվել է քիթը և երկու բազուկները:
Քննիչները Բլոնիա Քուիզիների աչքերը գտել են խոհանոցի հատակին դանակի և արյան մեծ լճի մոտ:
Հարևան Ռիչարդ Քաուֆմանը ասել է, որ տեղի ունեցածը անսպասելի էր:
Ֆրենա Քուիզիները մեղադրվում է սպանության փորձի և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: