Իրվունք թերթն անդրադարձել է Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ընթացքում մեղադրյալ Հ.Սարգսյանի մոր` Ա.Նիկոլայնի` դատարանում հնչեցրած հայտարարությանը: Նա Կ.Եսայանի սպանության մեջ մեղադրել էր Սպարտակ Ղուկասյանին: Դրան հետևել էր Վարդան Ղուկասյանի գրասենյակի արձագանքը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Բոլորին էլ պարզ է, որ ամբաստանյալի մայրը, չոււնենալով որդուն արդարացնող հստակ և անհերքելի փաստարկներ, դիմում է ցանկացած միջոցի, այդ թվում` շինծու և, անգամ, անառողջ մտքերի տարածմանը»: Թղթակիցը զրուցել է Ա.Նիկոլյանի հետ, ով իր խոսքում նշել է. «Մենք պատրաստվում ենք դատի տալ հայտարարության հեղինակներին: Բոլորին հայտնի է, որ իմ որդու դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են, և չկան ապացույցներ: Ես հիմա էլ պատրաստ եմ կրկնել դատարանում ասված իմ խոսքերը»: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» օրաթերթի` 12.07.2013թ. համարում:
Վարդան Ղուկասյանին էլի սպառնում են դատի տալ
