Անաստասիա Վոլոչկովան իր սիրելիի Բախտիար Սալիմովի հետ հանգստանում է Ժելեզնավոսկում և օգտվում է տեղի զվարճալիքներից: Այսպես ռուս բալետի պարուհին ժամանել է մենաստան, ինչպես նաև հաճույք ստացել թռչունների հետ շփվելիս:

«Բախտիարի հետ այցելցինք սուրբ Գեորգի վանք: Զարմանահրաշ մի վայր»,-նշել է Վոլոչկովան` ներկայացնելով իր լուսանկարը` Սալիմովի հետ գրկախառնված: Սակայն այս նկարը մեծ ուշադրություն չառաջացրեց ընթերցողների մոտ, քանի որ արդեն երկար ժամանակ է, որ Վոլոչկովան և Սալիմովը միասին են: Ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց «Ես և թռչունը» լուսանկարների շարքը տեղի հանգստի այգուց:

Լուսանկարների շարքը Վոլոչկովան սկսել է շքեղ սպիտակ սիրամարգի և իր` սիրամարգի պոչի մոտ կանգնած լուսանկարից: «Մարդիկ ինչպիսին է ձեզ համար այսպիսի թռչունը»,- հետաքրքրվել է բալետի պարուհին: Մարդկանց մի մասը մեկանաբանել է, որ Վոլոչկովան իրենով փչացրել է նկարը և ավելի լավ էր միայն սիրամարգը լուսանկարեր, սակայն իհարկե մեծ մասը ավելի շատ մեկնաբանություններ նվիրված էին գեղեցկուհի-սիրամարգին:

Հաջորդ լուսանկարում Վոլոչկովան իր ձեռքին պահում է սովորական գեղեցկությամբ սիրամարգ: Մեկնաբանությունները իրենց սպասեցնել չտվեցին: Մեծ մասը նշում էին, որ սիրամարգը մեղք է: Մյուսները նշում էին, թե ինչպես է հաջողվել նրան բռնել սիրամարգին: Սակայն ամենալավ մեկնաբանությունը հետևյալն էր.« Նաստիան իր հավաքածուում նոր զարդ է գտել»:

Սակայն երկրպագուների համար իրական տոն էր, երբ Վոլոչկովան դրեց իր լուսանկարը բուի կողքին և հարցրեց.«Ես և բուն, արդյոք կան նմանություններ»: Իհարկե սիրամարգին գովաբանեցին, իսկ Վոլոչկովային` ընդհակառակը:Այսպես մեկնաբանողներից մեկը նշել էր «Դուք միասին կարող եք գնալ համերգների,որին ի պատասխան մյուսը նշել էր «չնայած թռչունը ավելի շատ կվաստակի»: Քննարկման ավարտում նշված էր «Հումորի զգացումը կփրկի աշխարհը»: